Հռոմի Պապը հոսպիտալացվել է
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն հոսպիտալացվել է։ Նա ներկայումս գտնվում է Հռոմի Ջեմելլիի կլինիկա, որտեղ անցնում է բուժստուգում։ Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի մոտ առկա է ռեսպիրատորային վիրուս (ոչ կորոնավիրուսային) եւ նա մի քանի օր անցկացնելու է կլինիկայում՝ անցնելով համապատասխան բուժում։ 86-ամյա Սրբազան Քահանայապետը վերջին օրերին գանգատներ է ունեցել շնչառության հետ կապված։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին լրացել է Ֆրանցիսկոս Պապի գահակալության տասնամյակը։ Նա իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, որ առողջական վիճակը համապատասխանում է տարիքին։
