Ջո Բայդենը՝ Բելառուսում Ռուսաստանի կողմից միջուկային զենք տեղակայելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ռուսական տակտիկական միջուկային զենքը դեռեւս տեղակայված չէ Բելառուսի տարածքում։ Սակայն նա անհանգստացած է այդ մտադրությունների առնչությամբ Մոսկվայի կողմից հնչեցված հայտարարություններից։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է Հյուսիսային Կարոլինա նահանգից մայրաքաղաք Վաշինգտոն վերադառնալիս, լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Բայդենը նաեւ նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վտանգավոր խոսակցություններ է վարում, ինչը անհանգստացնող է։
