Amazon-ում խոշոր կրճատումներ կլինեն

Amazon.com Inc օնլայն առեւտրի հարթակում սպասվում են խոշորածավալ կրճատումներ։ Մասնավորապես, ընկերության տարբեր ստորաբաժանումներում աշխատող  9 հազար աշխատակից կկորցնի աշխատանքը։ Այս մասին հայտնում է MarketWatch-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Էնդի Ջեսիի՝ աշխատակիցներին ուղղված նամակը։ Նամակում ասվում է, որ կրճատումներ կլինեն հատկապես՝ Amazon Web Services, Twitch եւ գովազդային ստորաբաժանումներին։ Նշենք, որ հունվարին ընկերությունն արդեն հայտարարել էր, որ կրճատում է 18 հազար աշխատակցի։

Share This