Համեստ բարքերով ապրող վարչապետը

Մեկ շաբաթից ավելի Հայաստանի վարչապետը իր ձեռքի տակ գտնվող ուղղակի և անուղղակի լծակներով փորձ է ցույց տալ, որ ինքը ժողովրդից մեկն է, ապրում է այնպես՝ինչպես Հայաստանի միջին վիճակագրական, բայց հպարտ քաղաքացին։Վարչապետի աթոռն զբաղեցնող անձնավորությունը իր բեմադրության մեջ ներգրավել է նաև եղբորը։Մերձիշխանական լրատվամիջոցի այսպես կոչված լրագրողը, որտեղից որտեղ հայտնաբերեց, որ վարչապետի եղբայրը անտառում է ապրում, վարկեր ունի։Իշխանությունը իր ձեռքի գործիք լրագրողներով փորձում է տարբեր մանիպուլյացիաներով շոշափել հասարակության տրամադրությունները և ապացուցել, որ իրենք նախորդ իշխանությունների հետ ցանկացած համեմատության մեջ սուրբ են։Մինչ իշխանությունը կերակրում է ամբոխին, թե այնուամենայնիվ ճիշտ էր Նիկոլ բերելը իշխանության՝շատ կարևոր նրբություններ մնում են լուսանցքից դուրս։Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, որ վարչապետի եղբայրը խայծ էր, հերթական պոպուլիզմի դոզան։Նման մի խայծ էլ ճիշտ մի շաբաթ առաջ Փաշինյանը գցեց հասարակության մեջ։Մարդիկ սկսեցին քննադատել և խղճալ, որ Փաշինյան Նիկոլը 5 տարվա մեջ նույնիսկ ատամները չի սարքել, բայց ոչ ոք չի խոսում էն մասին, թե ինչեր է հետ գցել, կամ ինչ ունեցվածք է կուտակել Փաշինյան Նիկոլը 5 տարվա մեջ։Խայծը ուտելուց-մարսելուց հետո էլ շարունակում են կուրորեն հավատալը, որ Նիկոլ Փաշինյանը նախկիններին նման չէ, նա ժողովրդին չի թալանում և, որ կարևորն է ինքը ժողովրդից մեկն է, 3 մլն.վարչապետերից մեկը։

Share This