Սպասվող ձմեռը Մեծ Բրիտանիայի բնակիչների համար ցրտաշունչ է լինելու. կանխատեսում
Մեծ Բրիտանիային սպասվում է վերջին 30 տարվա ընթացքում ամենացրտաշունչ ձմեռներից մեկը: Այս մասին The Times-ին հայտնել է Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Մարկ Սաուդերսը։
Նրա ղեկավարած խմբի ուսումնասիրությունների համաձայն՝ հունվար-փետրվար ամիսները կարող են դասվել Կենտրոնական Անգլիայում ամենասաստիկ ձմռան շարքին՝ սկսած 2013թ․, և համարվել վերջին 30 տարիների 7-րդ ցուրտ ձմեռը։
Գիտնականները, վերլուծելով ընթացիկ ծովային ջերմաստիճանը և Հյուսիսային Ատլանտիկայի մթնոլորտային ճնշումը, կարողացել են կանխատեսել՝ ինչ է սպասվում առաջիկա 4 ամիսների ընթացքում, և եկել են այն եզրահանգմանը, որ սաստիկ ցուրտ է լինելու։
Սառը արկտիկական օդային զանգվածները հաջորդ տարվա առաջին ամիսների ընթացքում գերիշխող են լինելու՝ պայմանավորված օվկիանոսից հոսանքի ներխուժմանը Մեծ Բրիտանիայի տարածք։
