Ջամբատիստա Վալի. գարնան գովերգ

Ջամբատիստա Վալիի ցուցադրության ժամանակ օդում գարուն էր: Փոշոտ վարդագույն, նուրբ դեղին եւ բաց փիրուզագույն երանգները ստեղծում էին թեթեւության զգացում: Սահող ուրվանկարները զուգորդվում էին բարդ կտորներով եւ ֆակտուրային բաճկոններով:

1-3.jpg (151 KB)

Այս հավաքածուի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել արեւոտ ու պայծառ Բեւերլի Հիլզը: Թվում է, թե այս ցուցադրության միջոցով կարելի է զգալ ամառային օրվա անհոգությունն ու թեթեւությունը, երբ ամբողջ օրը կարող ես պառկել լողավազանի մոտ։

2-3.jpg (152 KB)

Դիզայները գործվածքները հմտորեն օգտագործում է այնպես, որ դրանց գույները խառնվում են անմիջապես մոդելի վրա՝ ստեղծելով երանգների կատարյալ անցումներ: Այն հատկապես տպավորիչ է թվում շարժման մեջ:

3-2.jpg (135 KB)

Հավաքածուի լեյտմոտիվներից մեկը ծաղիկներն են։  Ջամբատիստա Վալին դրանք տարբեր կերպ է ցուցադրում։ Ցուցադրմանը ներկայացված են գործվածքներից պատրաստված հսկայական վարդերով զգեստներ ու տարբեր երանգների ծաղկավոր պրինտներ:

4-2.jpg (141 KB)

Գարունը միայն ծաղիկները չէին ստեղծել։ Բացի դրանցից, առկա էին նուրբ գույներով փետուրներից զգեստներ։Դիզայները չի անտեսել նաեւ սեզոնի մեկ այլ թրենդ՝ փայլը։ Շողշողացող կոմբինեզոնները պատված էին թեթեւ գործվածքով, մետաղական երանգների զգեստները փայլում էին քայլելիս։

Կանացիություն ու թեթեւություն կար գեղեցիկ ջրահարս-զգեստներում, բարդ գործվածքներում ու շղարշներում:Ջամբատիստա Վալիի ամբողջ ցուցադրությունը թարմության, ուրախության, թեթեւության ու գարնան գովերգ է:

5-5.jpg (135 KB)

Share This