Նիկոլայ Պատրուշեւը մեկնում է Բաքու

Սեպտեմբերի 4-ին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը մեկնում է Բաքու։ Ադրբեջանցի իր գործընկեր Ռամիլ Ուսուբովի հետ նա քննարկելու է ռուս-ադրբեջանական անվտանգության ոլորտին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ Պատրուշեւն ավելի վաղ այցելել էր նաեւ Հայաստան։ Այս այցը կարելի է համարել բավական հետաքրքրական եւ նույնիսկ գնահատել որպես Ղարաբաղյան կարգավորման գործընթացում աշնանային հնարավոր զարգացումների հերթական հանգրվանը։
