Արթուր Ջավադյանը՝ փոխվարչապետ

Ավելի վաղ մամուլին հայտնի էր դարձել, որ  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել ՔՊ քաղաքական ժողովի նիստ,  որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նիստի ընթացքում էլ իշխանականներն ընտրել են նոր փոխվարչապետին։

Ambion-news-ի տեղեկություններով՝ նոր փոխվարչապետը ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանն է։

Հիշեցնենք, որ արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի պաշտոնից ազատվելուց հետո անուններ էին շրջանառվում արդեն «թափուր» մնացած պաշտոնի համար։

Ambion-news-ին հասած տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնում Ջավադյանին է տեսել, վերջինիս թեկնածությունն էլ հաստատվեց։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )