ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԲԱՐՈ ԸՆՏԱՆԻՔԸ

Զարմանալ կարելի է մեր այն քաղաքական գործիչների և պետական կառույցների հաստատությունների առնչությամբ, որոնք դեռ հույս են կապում Եվրոպական ընտանիքի հետ:
Դեկտեմբերի 13-ին, Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում տեղի ունեցած նիստին որոշվել է, որ չի երկարաձգվելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը:

Բորելը հայտարարել է. «…Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի»:

Համաձայնություն ձեռք չի բերվի, որովհետև Ադրբեջանը դեմ է եւ այս քայլերի իրական ուղերձը Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակելու՝ ԵՄ-ի գաղտնագրված համաձայնությունն է: Ավելին՝ դա նաեւ տարածաշրջանի հայերին ցեղասպանելու ուղերձ է:

Նոր «Եվրոպական ընտանիքի» անբարոյականությունը նոր չէ, որ դրսևորվում է, ինչի օրինակը, այդ ընտանիքի մաս կազմող Կիպրոսն է, որի հյուսիսային մասը զավթվեց Թուրքիայի կողից ու հռչակվեց անկախ պետություն:

1974 թվականին կղզի թուրքական ներխուժման անպատիժ մնալն այն բանի վկայությունն է, որ «Եվրոպական ընտանիքն» անբարոյական է, քանզի միայն անբարոյականը կարող է հանդուրժել, որ իր մի մասի նկատմամբ անբարո արարք կատարվի:

Ի դեպ, վատ չէր լինի, որպեսզի Բորելը բացատրեր, թե անբարոյականն ինչպես է հաջողացնում «միջնորդի հեղինակություն» ունենալ: Հասկանալի է՝ ձմեռ է, ցուրտ է…
Եվրոպացիները լավ են գիտակցում, որ եթե թթու խոսք ասեն թուրքերին, ձմռանը կցրտահարվեն: Այդ անբարոյականները «բարոյական իրավունք» ունեն ասելու՝ մենք բոլորս թուրքեր ենք: Ընդ որում, սուբորդինացիան պահելու համար, առաջինն այդպիսի հայտարարությամբ պետք է հանդես գա եռյակը. Միշել, Բորել, ֆոն դեր Լյայեն:

Ստացվեց հայտնի եռյակի նման․ Մարքս, Էնգելս, Լենին: Հանդիպում է նաև քառյակ. Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին: ԵՄ-ի դեպքում՝ Միշել, Բորել, ֆոն դեր Լյայեն, Էրդողան (Ալիևի համաձայնությամբ):

Իսկ Արցախի հողին ամուր կանգնած մեր հերոսական հայրենակիցների պաշտպանությունը լոկ յուրաքանչյուր հայի պատվի ու արժանապատվության, նաեւ տարածաշրջանում հայոց ցեղասպանությունը կանխելու հարցն է:

Տրամաբանական կլինի, որպեսզի Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչները հայտարարվեն persona non grata:

Հ.Գ. Արցախում գազամատակարարման դադարեցումը ոչ մի գթասրտություն չի կարող առաջացնել եվրոպացիների մոտ, քանի որ իրենք են գրեթե նմանատիպ իրավիճակում են հայտնվել՝ իրենց տկարամտության, ռուսաֆոբիայի, ուրիշների ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հիվանդագին երևակայության արդյունքում:

Ամբողջական հոդվածը կարող եք

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )