ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՌԱՏ ՁՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՐԿՎԵԼ Է ԳԱԶԻՑ
Առատ ձյան տեղումների հետևանքով Ադրբեջանի հինգ շրջաններում գազի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել. 5000 բաժանորդ մնացել է առանց գազի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ազերիգազի» մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Ադրբեջանի մի շարք շրջաններում վերջին օրերին նկատվում են եղանակային անկայուն պայմաններ։
«Իմիշլիի, Ղուբայի, Ղուսարի, Լերիկի, Աստարայի շրջաններում կտրուկ ցրտի պատճառով մի շարք գյուղերում գազամատակարարումը խափանվել է: Լուրջ քայլեր են ձեռնարկվում առանց գազի մնացած 5000 բաժանորդների խնդիրը լուծելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
