Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ շնորհավորել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նոյեմբերի 20-ին 80-ամյակի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ շնորհավորել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նոյեմբերի 20-ին 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, Եթե չեմ սխալվում, նման ծրագրեր չկան»,- ասել է Պեսկովը:
Հարցին, թե արդյոք Բայդենը շնորհավորել է Պուտինին հոկտեմբերին, Կրեմլի ներկայացուցիչը բացասական պատասխան է տվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
