Թուրքական պետությունների համախմբումը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար
Թյուրքական պետությունների համախմբումը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար
Օրերս Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» 9-րդ գագաթնաժողովը,որին մասնակցում էին նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Ermenihaber կայքի փոխանցմամբ,նրանց միջև հանդիպում է տեղի ունեցել՝մամուլի համար դռնփակ ռեժիմով և այն տևել է 1 ժամ։Կարող ենք ենթադրել,որ Էրդողանը և Ալիևը խոսել են 2-ու երկրների միջև կապերի խորացման,ինչպես նաև կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի մասին։
Թուրքիայից և Ադրբեջանից զատ,«Թյուրքական պետությունների կազմակերպությանը» անդամակցում են Ուզբեկստանը,Ղազախստանը և Ղրղզստանը,որոնք,հիշեցնենք,օրերս շնորհավորեցին Բաքվին՝այսպես կոչված «հաղթանակի օրվա» կապակցությամբ։Խորհրդանշական այս քայլով վերընշված պետությունները,ըստ էության,փորձեցին ընդգծել,որ միասնական են և որ ադրբեջանցիների իբր թե «հաղթանակը» նաև իրենցն են համարում։Հիշեցնենք,որ այդ երկրներից 2-ը՝Ղազախստանը և Ղրղզստանը՝Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ-ի մաս են կազմում։Սա իմիջիայլոց։Նշենք նաև,որ թյուրքալեզու պետություններին միավորող կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Թուրքմենստանը և Հունգարիան։Այո,հենց այդ նույն Հունգարիան,որի վարչապետ Վիկտոր Օրբանը՝տարիներ առաջ Ադրբեջանին արտահանձնեց հայասպան հանցագործ Ռամիլ Սաֆարովին։
Սամարղանդում անցկացված գագաթնաժողովի շրջանակներում,թյուրքական աշխարհին մատուցած ծառայությունների համար,Թուրքիայի նախագահին հանդիսավոր արարողությամբ հանձնվեց «թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանը»:Այս կերպ,ըստ էության,ընդգծվել է Թուրքիայի առաջատար դերը նշված կազմակերպությունում։Էրդողանն էլ իր ելույթում նշել էր,որ թուրքական աշխարհը այսօր ավելի ուժեղ է,քան երեկ։Թուրքիայի նախագահը այսքանով չէր սահմանափակվել և համառոտ անդրադարձ էր կատարել Արցախի օկուպացված հատվածում Ալիևի կատարած աշխատանքներին՝գովեստի խոսքեր շռայլելով վերջինիս հասցեին։
Թյուրքական երկրների առաջնորդները քննարկել էին նաև միասնական զինված ուժերի,կամ այսպես կոչված,«թուրանական բանակի» ձևավորման հետ առնչվող հարցեր։Կարծում եմ,մենք այստեղ անհանգստանալու լուրջ պատճառներ ունենք։Թուրքիան միշտ էր խոսում պանթյուրքիստական ծրագրերից,իսկ Էրդողանի իշխանության օրոք դրանք առավել ակտիվ շրջանառության մեջ դրվեցին։Ու թեև նախկինում պանթյուրքիզմը դիտվում էր որպես օդից կախված ամորֆ մի բան,թուրքական ազգայնական շրջանակների երազանք,հիմա տեսնում ենք,որ այն միս ու արյուն է ստանում։Պանթյուրքիզմի մասշտաբները պատկերացնելու համար,ընդամենը մեկ թիվ նշենք։Այսպես,«Թյուրքական պետությունների կազմակերպությունը» միավորող երկրների ընդհանուր ազգաբնակչությունը կազմում է 180 մլն.մարդ։Սա լուրջ թիվ է և սպառնալիք Հայաստանի համար։Իհարկե,պանթյուրքիստական նկրտումների սուրը միայն մեր երկրի դեմ չի ուղղված։Վտանգի տակ են հայտնվելու Վրաստանը,Իրանը,Ռուսաստանը և նույնիսկ Չինաստանը։Ուղղակի նշված երկրներից թերևս ամենախոցելի վիճակում մենք ենք գտնվում։Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի ուկրաինական ճակատում և այս հարցը երկրորդական ու երրորդական նշանակություն ունի Մոսկվայի համար։Վրաստանը ընդհանրապես,կարծես թե նման վտանգ չի էլ տեսնում,համենայնդեպս այդ մասին ոչ բարձրաձայնում է և ոչ էլ գոնե ակնարկում,փոխարենը հարաբերություններն է խորացնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։Ինչ վերաբերում է Չինաստանին,ապա այս երկիրը դիմադրողականության ահռելի ներուժ ունի և պարբերաբար քայլեր է ձեռնարկում՝պետության արևմտյան հատվածում ազգույթամբ ույգուր մահմեդականներին,որոնց մեջ քիչ չեն պանթյուրքիստների կողմնակիցները,չեզոքացնելու ուղղությամբ։
Դե իսկ մեր տարածաշրջանում,իրավիճակի ամենասթափ և համարժեք գնահատողը դա Իրանն է,որն էլ մեր բնական դաշնակիցն է հանդիսանում և մեզ հետ միասին դիմակայում է «Զանգեզուրյան միջանցք» կոչված պանթյուրքիստական նախագիծը կյանքի կոչելու փորձերին։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
