Fall Chess Classic. Արամ Հակոբյանը գրավել է 5-րդ տեղը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի շախմատային ակումբի անցկացրած Fall Chess Classic մրցաշարին մասնակցել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ գրավել է 5-րդ տեղը։ Նա կես միավոր է հետ մնացել չորրորդ տեղը գրաված ամերիկացի Հանս Նիմանից։

Հաղթողի կոչումը նվաճել է չինացի Յանջի Յուն՝ 6,5 միավոր։ Վերջին տուրում նա ոչ ոքի էր խաղացել Արամ Հակոբյանի հետ։

Երկրորդ տեղում է հնդիկ Գուջրատի Վիդիտը՝ 6 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակել է Չեխիան ներկայացնող Տայ Նգուենը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )