Ահա թե ինչ է գրել Նիկոլ Փաշինյանի լայվի մեկնաբանություններում Պավլիկ Ամնուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատաքննությունը: Դատարանում հետազոտվեց ծռերի մուտքային եւ ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները: Հեռախոսազրույցներից մեկում Պավլիկ Մանուկյանը խոսում է մարտական ընկերոջ հետ` հրահանգելով, թե ինչպես առաջնորդեն ժողովրդին.

«Ժողովրդին ասա Նիկոլին շպրտեն զիբիլի վեդրոն, ասա քար մար շպրտեն վրեն: Էտ Նիկոլին տփեք լարեք: Մի խոսքով՝ Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն»,-հրահանգում է Պավլիկ Մանուկյանը:

Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանի հրապարակած վերծանումներից պարզ դարձավ, որ գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, զանգահարել է տարբեր անձանց, տեղեկացրել որ ՊՊԾ գունդը գրավել են եւ որ հերթն այժմ ժողովրդինն է, հեղափոխությունը սկսված է։
<<Նիկոլին շպրտեն զիբիլի վեդրոն, Էտ Նիկոլին տփեք լարեք>> Պավլիկ Մանուկյանը…

