Խաղաղության չձգտող Ադրբեջանը,խոսում է խաղաղության պայմանագրի մասին
Խաղաղության չձգտող Ադրբեջանը,խոսում է խաղաղության պայմանագրի մասին
Անցնող շաբաթվա թերևս ամենաքննարկվող թեմային անդրադառնանք ու փորձենք հասկանալ քաղաքական պրոցեսների ընթացքը և հնարավոր լուծումների տրամաբանությունը։
Եվ այսպես,հոկտեմբերի 6-ին Պրահայում՝Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում,տեղի է ունեցել քառակողմ հանդիպում՝Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի,Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։Առաջին անգամ կայացել է նաև Փաշինյան-Էրդողան հանդիպումը,որի ընթացքում Թուրքիայի նախագահը մասնավորապես ընդգծել էր,որ հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր,հայ-թուրքական հարաբերությունները ևս կկարգավորվեն,և կբացվեն տարածաշրջանի բոլոր կապուղիները։Առաջ անցնելով,նշեմ,որ Էրդողանի զգուշավոր լավատեսություն ներշնչող ելույթը,ոմանց մոտ,չգիտես ինչու,մանկական ուրախություն և ոգևորություն է առաջացրել,թե շուտով վերջ կտրվի կնճռոտ բոլոր խնդիրներին,և տարածաշրջանում կհաստատվի հարատև խաղաղություն։Կարծում եմ,բավարար հիմքեր չկան նման համարձակ եզրահանգումներ անելու համար,և ռոմանտիզմ դրսևորելու փոխարեն,պետք է պարզապես առաջնորդվենք իրավիճակի սթափ ու իրատեսական գնահատմամբ։
Էրդողանը խոսում է խաղաղության մասին,որովհետև իր երկրի շահերը այսօր դա են պահանջում։Վաղը՝բոլորովին այլ բովանդակությամբ հայտարարություն կարող է անել։Բա այդ «ցավին» ինչպե՞ս եք դիմանալու,տիկնայք և պարոնայք։Չեք մոռացել,չէ՞,որ ադրբեջանական օկուպանտները մեր երկրի սուվերեն տարածքում են գտնվում։Սա իմիջիայլոց,հիշեցման կարգով,եթե ոմանք մոռացել են։Այո,անշուշտ պետք է ձգտել խաղաղություն հաստատել հարևանների հետ,բայց դա չի կարող միակողմանի պրոցես լինել։Իրենք էլ պետք է քայլեր անեն այդ ուղղությամբ։Հակառակ դեպքում,մշտապես մնալու ենք տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտության» ճիրաններում։Անձամբ ես չեմ հավատում,որ Թուրքիան երբևէ կհրաժարվի պանթյուրքիստական գաղափարախոսությունից և կայսերապաշտական նկրտումներից։Հատկապես Էրդողանի իշխանության օրոք,ըստ իս,դա բացառվում է։
Ինչևէ,հիմա անդրադառնանք Պրահայում կայացած հանդիպումներին և փորձենք կենտրոնանալ որոշ դետալների վրա։Հատկանշականն այն է,որ այս գագաթնաժողովին հրավիրված չէր Ռուսաստանը։Հավաքական Արևմուտքը այս կերպ փաստացի հասկացնել է տալիս Մոսկվային,որ Հարավային Կովկասում խաղաղության կարելի է հասնել և առանց Ռուսաստանի մասնակցությանը։Եվ այս համատեքստում պատահական չէր ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կոշտ արձագանքը առ այն,որ մեր տարածաշրջանում խաղաղության վերաբերյալ Արևմուտքի ջանքերը կեղծ են և չեն նպաստում հարատև կայունության հաստատմանը։
Հարկ է նշել,որ Ռուսաստանը թեև բավականին թուլացած է՝Ուկրաինայում երկար ամիսներ ընթացող դաժան պատերազմի ու արևմտյան պատժամիջոցների պատճառով,սակայն իր ազդեցությունը տարածաշրջանում պահպանում է,և այս փաստի հետ պետք է հաշվի նստել։Բավարար է նշել Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը,Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը,չմոռանանք,որ այս ամենի հետ մեկտեղ,Մոսկվան այստեղ ունի նաև տնտեսական ազդեցության լծակներ։Գաղտնիք բացահայտած չենք լինի,եթե ասենք,որ Ռուսաստանը շահագրգռված է,որպեսզի հարավկովկասյան տարածաշրջանում մշտապես լինեն «սառեցված» հակամարտություններ,որոնք իր ներկայության համար տրամաբանական հիմքեր կստեղծեն։Մի պահ պատկերացնենք,(չնայած,այդ մասին խոսելը դեռ շատ վաղ է),որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները լիարժեքորեն կարգավորվում են,այս պարագայում,արդյո՞ք ռուսների ներկայությունը մեր տարածաշրջանում մի տեսակ ավելորդ ու անիմաստ չի դառնում:Բոլոր դեպքերում,աշխարհաքաղաքական հակամարտությումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև շարունակվում է և առնվազն միամտություն կլիներ կարծել,թե Մոսկվան շատ հեշտ ու հանգիստ զիջելու է իր դիրքերը հարավկովկասյան տարածաշրջանում և հեռանալու է այստեղից,այսպես ասած,առանց ավելորդ աղմուկի։Ոչ,իհարկե։Ավելին ասեմ,չի կարելի բացառել,որ Ռուսաստանը մի օր որոշի իրեն միացնել Արցախը՝հանրաքվե անցկացնելու միջոցով։Ուկրաինայում նման փորձ արդեն իսկ ձեռք է բերել։Եվ հետո,եկեք չմոռանանք,որ Արցախի քաղաքական էլիթայի և հասարակ բնակիչների շրջանում բավականին մեծ են ռուսամետ տրամադրությունները։Այլ հարց է,որ այս ամենը վստահաբար կհանգեցնի նոր հակամարտության,մի կողմից Ռուսաստանի և մյուս կողմից Թուրքիայի և Ադրբեջանի միջև։Կգնա՞ Մոսկվան նման կտրուկ քայլի՝դժվար է ասել։Համենայնդեպս,չի կարելի ոչինչ բացառել։Հասկանալի է,որ սրանք զուտ ենթադրություններ են,պաշտոնական մակարդակում այս մասին դեռ ոչինչ չի խոսվում։
Վերադառնալով Պրահայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին,նշենք,որ Ադրբեջանի նախագահը,փորձելով խաղաղասեր ձևանալ ևրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների աչքերում,ամբողջովին փոխել էր իր ռազմատենչ հռետորաբանությունը և խոսել բացառապես խաղաղության մասին,չմոռանալով ևս մեկ անգամ մեղադրել Հայաստանին,այսպես կոչված,«Զանգեզուրյան միջանցք» չտրամադրելու պատճառով։Ադրբեջանի նախագահը նաև ասել է,որ համբերատար սպասելու են այդ միջանցքի բացմանը,թեև իր բնութագրմամբ «որքան դա շուտ տեղի ունենա,այնքան լավ»։Այստեղ,կարծում եմ,թաքնված սպառնալիք կա մեր երկրի հասցեին։Դե իսկ հայկական կողմը,բնականաբար,ևս մեկ անգամ մերժել է միջանցք տրամադրելու գաղափարը։«ՀԺ»-ի տեղեկացմամբ,Ալիևը հայտարարել է,որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ևս մեկ անգամ պետք է հանդիպեն։Դրան հաջորդելու է երկու կողմերի աշխատանքային խմբերի հանդիպումն ու մի քանի օրում խաղաղության պայմանագրի տեքստի մշակումը։Ադրբեջանի առաջնորդը չի բացառել,որ մինչև տարևերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։Իսկ մինչ այդ,կողմերի համաձայնությամբ,հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝2 ամիս ժամկետով կտեղակայվի ԵՄ-ն քաղաքացիական առաքելությունը,որը կզբաղվի մոնիթորինգի անցկացմամբ։Փաստորեն,եթե Ադրբեջանը հետագայում փորձի ռազմական սադրանքների դիմել,մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչները դա տեղում կֆիքսեն,և այդ ամենը ագրեսոր կողմի համար կունենա իրավական հետևանքներ։Նշենք,որ Ռուսաստանը բացասական վերաբերմունք է արտահայտել՝Արևմուտքի մասնակցությամբ մոնիթորինգի անցկացմանը,ինչը զարմանալի չէ,հաշվի առնելով Մոսկվա-Բրյուսել և Մոսկվա-Վաշինգտոն ծայրաստիճան լարված հարաբերությունները։Դե իսկ մենք պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահերով,և աշխատելով բոլոր կողմերի հետ,հասնենք տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
