-Shadow-Here--Shadow-Here- ԱՄԲԻՈՆ NEWS

<<Լյոխ լյավ ա լինելու>>

«Լյոխ լյավ ա լինելու» Փաշինյանի ցնցող ելույթը ոչնչի մասին Վերջապես կայացավ Փաշինյանի հայտնի ելույթը Ստեփանակերտում։ Մի քանի օր շարունակ ինտրիգը ձգելուց հետո այսօր հասարակությունը կարողացավ «վայելել» մեծ «ֆաբրիկատորի» /ականջդ կանչի Օստապ Բենդեր/ ելույթը Վերածննդի հրապարակում։ «Ցնցող» ելույթ՝ ոչնչի մասին։ Կարճ ու կոնկրետ այսպես կարելի է բնութագրել այն։ Առանց կոնկրետայնության, առանց գաղափարական հենքի, ցաքուցրիվ մտքերի կուտակումներ, համեմված դեմագոգիկ ճղճղոցով ու պոպուլիստական տվայտանքներով։ Ու ինչպես ասում են՝ «տակը ջուր»։ Այնուհանդերձ, Փաշինյանը ցույց տվեց, որ այո, ինքը դուրս է մրցակցությունից դեմագոգության ու պոպուլիզմի առումով։ Միաժամանակ ապացուցեց, որ ինքը չի տիրապետում շատ հարցերի, լինեն արդիական թե պատմական։ Միաժամանակ բոլորս էլ հասկացանք, որ միակ շարժիչ ուժը ոգեւորությունը, եթե կուզեք՝ էյֆորիայի վերջին մնացորդները պահպանելու ձգտումն էր ու ինվենտարիզացիան։ Իհարկե հասկանալի է, որ Փաշինյանը Արցախում չէր կարող այսպես ասած՝ ընդունված ձեւաչափից դուրս գոնե կես տառ ասել, որովհետեւ հինգ րոպե անց կարող էր համանախագահներից հնչել՝ իրադրությունը ապակայունացնելու Փաշինյանի փորձի մասին կոշտ արձագանք, որն առհասարակ «կփակեր օդերը» արտաքին քաղաքականության մեջ։ Ուստի, ի սկզբանե էլ մեծ բանի հույս պետք չէր ունենալ։ Եվ ուրեմն, անիմաստ էր մինչեւ 2050 թվականի հաշվով բարի ցանկությունների շարադրություն կարդալը։ Դա ոչ միայն ռացիոնալ չէ, այլ նաեւ ադեկվատության պակասի մասին է խոսում, քանի որ ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում նույնիսկ հինգ տարվա կանխտեսումները արվում են մեծ զգուշավորությամբ։ Սակայն Փաշինյանը սա մի կողմ է դնում, քանի որ ինքը կարող է ասել ամեն ինչ ու հասցեավորել, իրականացնողը ինքը չէ, այլ Հայ ժողովուրդը, այսինքն թե, եթե ձախողվեց, ուրեմն ժողովուրդը չուզեց, բոլորը չուզեցին, բոլորը մեղավոր են, բայց ոչ ամենեւին ինքը։ Զավեշտալի էր հետախուզությունների մասին դրվագը։ Դեռահասության տարիքի տղայիմտածումներ էր հիշեցնում, որ շատ էր նայել հայտնի «Բոնդիանան», կամ «Ինդիանա Ջոնսը»։ Ծպտված հայերի մասին խոսելը տեղին չէր․ իրանահայերի հետ սելֆին արդեն խնդիրների առաջ է կանգնեցրել իրանահայերին․ հուսանք նույնը թուրքահայերին չի սպառնալու։ Ընտրությունների մասին դրվագում էլ «պերեդոզ» կար։ Արցախը հակամարտության տարածք է ու Արցախում փաստացի իշխանության ձեւավորման հարցում նման միջամտությունների հավանականությունը դեռ պետք է համաձայնեցվի առնվազն Հայաստանի անվտանգության երաշխավորի եւ ռեգիոնում տիրապետող աշխարհաքաղաքական կենտրոնի հետ։ Արտաքին շահեր ներկայացնող խմբերի մասին հայտարարություններն առնվազն կոտեկտ չէր անելը, քանի որ Կրեմլյան մամուլն օրինակ Վիետնամ Փաշինյանի այցը եւ այնտեղից հեռախոսազրույցը Պուտինի հետ ձեւակերպեց ու մեկնաբանեց որպես ռուսական շահերի լոբբինգ այդ երկրում։ Իսկ մնացածն արդեն անիմաստ ճղճղոց էր ու «լյոխ լյավ ա լինելու» «կարաբախսկի ակցենտի» փորձարկում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )