Քանզի իշխանական թրքահաճո/ադրբեջանամետ <<խաղաղության դարաշրջանը>> ենթադրում է ազգային հիշողության կորուստ` ես ուղղակի պարտավոր եմ հիշեցնել, որ 30 տարի առաջ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակը օկուպացրել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը և սպանել/վտարել է Շահումյանի շրջանի հայերին։
Արդեն ծնվել և մեծացել է երկու սերունդ, բայց շահումյանցիների երեխաները և թոռները երազում են վերադառնալ հայրենի տուն…Շահումյան։
ԵՒ անպայման կվերադառնան և դուրս կշպրտեն քոչվոր արնախում բարբարոսներին։

