700 հազար դոլար, որպեսզի մարդիկ վարչապետի հետ մի մեծ ընտանիքի մաս զգան իրենց
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է, այն հասարակական-քաղաքական գործիչներին, ովքեր համարում են, որ Երևանում Ամանորի տոնակատարությունը կազմակերպելու համար ավելի քան 700 հազար դոլար ծախսելը շռայլություն է։
Խաչունցը նկատել է, որ այս տոնակատարությանը շնորհիվ մարդիկ կկարողանան մեկ ընտանիքի մաս զգալ վարչապետի հետ․«Հայաստանի տարբեր ծայրերից, մարդիկ, երեխաներ, մեծահասակներ, ովքեր տարիներ շարունակ սովետական տոնածառներով ու խաղալիքներով են անցկացրել այս հեքիաթային տոնը, տարիներով մոռացված են եղել ու երբեք էսպիսի տոնի երես չեն տեսել, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈւ վարչապետի հետ մի մեծ ընտանիքի մաս զգալ իրենց»։