Ժաննա Անդրեասյան․ System of a Down-ի երևանյան համերգը հուլիսին չի կայանա, սակայն մնում է

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Երևանում նախատեսվելիք  SOAD-ի համերգի շուրջ քննարկումներին և նշել, որ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, SOAD-ի համերգի հետ կապված. մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։

Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։

Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»։

Share This