Սևանի դատարան կներկայացվի միջնորդություն՝ 21-ամյա Երևանի բնակչի կալանքի վերաբերյալ՝ Mercedes G ավտոմեքենայի և մահացած կնոջ տեղափոխման գործով

Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանը միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ․-ի նկատմամբ, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է մայիսի 22-ին՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Խաչմերուկ» օբյեկտի դիմաց հայտնաբերված «Mercedes G» մակնիշի («յաշիկ») ավտոմեքենան վարելու և նշված ավտոմեքենայի մեջ Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ․-ի մարմինը տեղափոխելու համար։

Share This