-Shadow-Here--Shadow-Here- 66 տարեկանում մահացել է «Միստր Ռոբոտ»-ի աստղ Ռոն Սեֆաս Ջոնսը – ԱՄԲԻՈՆ NEWS

66 տարեկանում մահացել է «Միստր Ռոբոտ»-ի աստղ Ռոն Սեֆաս Ջոնսը

66 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ռոն Սեֆաս Ջոնսը։ Այս մասին Variety ամսագրին հայտնել է տղամարդու ներկայացուցիչը։ Դերասանը պայքարում էր ծանր հիվանդության դեմ, սակայն, ցավոք, չկարողացավ հաղթահարել այն։ Բժիշկներն էլ անզոր էին։

«Սիրված եւ տարբեր մրցանակների դափնեկիր, դերասան Ռոն Սեֆաս Ջոնսը կյանքից հեռացել է 66 տարեկանում՝ թոքերի երկարատեւխնդրի պատճառով»,- ասել է դերասանի ներկայացուցիչը։

Ջոնսը նկարահանվել է «Միստր Ռոբոտ», «Լյուկ Քեյջ», «Սա մենք ենք» ֆիլմերում։ Նա նաեւ ունի բազմաթիվ այլ աշխատանքներ։ Դերասանը չորս անգամ առաջադրվել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակի։ Նա երկու անգամ արժանացել է հեղինակավոր մրցանակին՝ 2018 եւ 2020 թվականներին։ Իսկ 2022 թվականին արտիստը առաջադրվել է «Թոնի» թատերական մրցանակի։

Share This