6 զվարճալի առանձնահատկություն, որոնցով ներկայանում է Tesla Cybertruck էլեկտրական պիկապը
Ամերիկյան Tesla ընկերության Cybertruck էլեկտրական պիկապը, որի շնորհանդեսից օրեր անց արդեն իսկ հազարավոր պատվերներ են ստացվել, մի շարք ուշագրավ յուրահատկություններ ունի, որոնք ներկայացնում է Fox News-ը:
Այն լուսավորվում է
Մեքենան համալրված է ոչ միայն դիմային հատվածի ամբողջ լայնքով տեղակայված լուսարձակող գծով, այլև հավելյալ լուսարձակող վահանակով, որը գտնվում է դիմապակու վերին հատվածում՝ անմիջապես տանիքի տակ:
Այն պատրաստված է տիեզերական դարաշրջանի նյութերով
Cybertruck-ի թափքը պատրաստված է նույն չժանգոտվող պողպատից, որն օգտագործվում է SpaceX Starship հրթիռակրի պատրաստման ժամանակ:
Ղեկը շրջանաձև չէ
Մեքենայի ղեկը ներկայանում է ոչ թե օղակի տեսքով (շրջանաձև), այլ նմանեցվել է օդանավերի ուղղանկյունաձև ղեկին:
Ամուր տանիք ունի
Այն պատված է այնպիսի ամուր նյութով, որի վրա կարելի է նույնիսկ քայլել:
Նախատեսված է 6 հոգու համար
Ինչպես որոշ ավանդական պիկապներ, էլեկտրական մոդելը ևս ներկայանում է վեց տեղանոց նստատեղերով:
Մեքենայում կարելի է եփել և քնել
Մեքենան համալրված է հատուկ ճամբարային հանգստի համար նախատեսված վրանով, որը հարմարեցվում է բեռնացիկի հատվածում: Այնտեղ կա հարմարություն ինչպես քնելու համար, այնպես էլ էլեկտրական վառարան՝ պատրաստելու համար:
