-Shadow-Here--Shadow-Here- 40 տափաստանային արտույտ` բեռնախցիկում – ԱՄԲԻՈՆ NEWS

40 տափաստանային արտույտ` բեռնախցիկում

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ստացած օպերատիվ տվյալն իրացրին մարտի 11-ին: Նրանք մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցում զննության ենթարկեցին «Նիսան Իքս Տերրա» մակնիշի մեքենան, որի հետևի նստելատեղի տեսանելի վայրից հայտնաբերվեց «ՄՌ-153» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող մեկփողանի հրացան, իսկ բեռնախցիկի տեսանելի վայրից՝ 40 տափաստանային արտույտ:

Վարորդը հայտնել է, որ հրացանը իրենն է, իսկ թռչունները որսացել է Քարակերտ գյուղի դաշտերից:
Փաստով նյութեր են նախապատրաստվում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )