32-ամյա Վրույր Բարսեղյանը հաշվառված է եղել Արթիկի հիվանդանոցում՝ հոգեբույժի կաբինետում

Պեմզաշենում մոր և երկու երեխաների առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված 32-ամյա Վրույր Բարսեղյանը հաշվառված է եղել Արթիկի հիվանդանոցում՝ հոգեբույժի կաբինետում։ 

Նա նշեց, որ հիվանդանոցն արդեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տրամադրել է իրավապահ մարմիններին։ Եվ հենց դրան է հաջորդել Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Բարսեղյանը ունի «սուիցիդալ մտքերով անձի էմոցիոնալ խանգարում» հոգեկան հիվանդություն։

Հիշեցնենք, որ Վրույր Բարսեղյանը մեղադրվում է երեք հոդվածներով՝ առանձնակի դաժան սպանության, ավազակության և անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության համար։

MediaHub-ի հետ զրույցում Արթիկի բժշկական կենտրոնի ղեկավար Բաբիկ Մարտիրոսյանը հրաժարվեց որևէ անձնական տվյալ տրամադրել, սակայն հաստատեց մեր ունեցած տեղեկատվությունը՝ նշելով, որ, այո՛, ամբողջ տեղեկատվությունը տրամադրել է իրավապահներին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )