2022 թվականը կդառնա <<վիթխարի կենաց-մահու պայքարի>>տարի. Կիմ Չեն Ըն

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը տարեվերջյան եզրափակիչ ելույթում մանրամասն խոսել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև հարաբերություններից և քննարկել է ներքին խնդիրները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հյուսիսկորեացի առաջնորդը հայտարարել է 2022 թվականին «մեծագույն մահաբեր բախումը» հաղթելու անհրաժեշտության մասին՝ 2021 թվականն անվանելով «մեծագույն հաղթանակ»:

Նշվում է, որ երկրի իշխող կուսակցության նախագահը հայտարարել է, որ «2022 թվականին վիթախարի կենաց-մահու պայքար է սպասվում, որը պետք է վճռականորեն իրականացնել անպայման հաղթել առանց հապաղումների՝ հանուն սոցիալիզմի համակողմանի զարգացման,  հանուն մեծ հյուսիսկորեացի ժողովրդի և սիրելի հետևորդների»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )