2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ ԴԵԲԵԴ ԳԵՏԸ ՆԵՏԱԾ ՄԱՅՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
2 տարեկան երեխային Դեբեդ գետը նետելու գործով երեխայի մայրը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։
Հիշեցնենք, որ երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ սպանության փորձը:
Նշենք, որ ապրիլի 26-ին ոստիկանությունը հաղորդեց, որ բերման է ենթարկվել մանկահասակ երեխայի մայրը։ Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 25-ին ժամը 17։10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, ինքն է իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել գետը:
Նշենք նաեւ, որ 2 տարեկան Արեւիկի կյանքի վտանգ չի սպառնում, նրա առողջական վիճակը կայունացել է։
