16 տարի առաջ անհետ կորածին հայտնաբերել են հիվանդանոցում

Ռուսաստանի Տոմսկ քաղաքում տասնվեց տարի առաջ անհետ կորած դպրոցականին հայտնաբերել են Կրասնոյարսկի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին հայտնում է «Рамблер»-ը, վկայակոչելով անհետ կորած երեխաների որոնումներով զբաղվող կամավորական կազմակերպություններից մեկի տարածած հայտարարությունը։
Նշվում է, որ աղջիկը անհետ կորել էր 2003 թվականին։ Տասնվեց տարի շարունակ նա եղել է Կրասնոյարսկի հիվանդանոցներից մեկում։ Պարզվում է, որ Յուլյան, այդպես է կնոջ անունը, ունի հայր, մայր եւ հինգ քույր ու եղբայր։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )