Ֆրանսիան արտաքսում է երկու ադրբեջանցի դիվանագետի․ Ադրբեջանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից ընդունված որոշումը՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմի երկու անդամներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ–ի կողմից տարածված հայտարարության մեջ։

Փարիզը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները և հայտնել է, որ արտաքսում է երկու ադրբեջանցի դիվանագետի՝ ի պատասխան Ադրբեջանի գործողությունների։Այս փաստերի մասին տեղեկացնելու համար այսօր Ֆրանսիայի ԱԳՆ է կանչվել երկրում Ադրբեջանի դեսպանը։

Share This