Ֆուտբոլի աստղերը հավաքվել են Մոնտե Կառլոյում՝ վերջին հրաժեշտը տալու Մինո Ռայոլային
Ֆուտբոլի աստղերը հավաքվել են Մոնտե Կառլոյում՝ վերջին հրաժեշտը տալու ոլորտի, թերևս, ամենահայտնի գործակալ Մինո Ռայոլային, որը մահացել է առողջական խնդիրների պատճառով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման ներկա են եղել Մոնակոյում տեղի ունեցած հուղարկավորությանը:
Ռայոլան մահացել է 54 տարեկանում՝ հիվանդության դեմ պայքարից հետո:
Նրա մահը ցնցել է ֆուտբոլի աշխարհը, ուստի ոլորտի աստղերը, որոնց նա ներկայացնում էր տարիների ընթացքում, ներկա են եղել Ռայոլայի հուղարկավորությանը: Մասնավորա արարողությունն անցկացվել է ընտանիքի և մտերիմ ընկերների համար Մոնտե Կառլոյի Սուրբ Շառլ եկեղեցում:
40-ամյա շվեդ Իբրահիմովիչը, որը 23 տարվա կարիերայի ընթացքում խաղացել է ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Բարսելոնայում» և «Ինտերում», եղել է Ռայոլայի ամենամտերիմ հաճախորդներից մեկը և, ըստ տեղեկությունների, եղել է իտալացու կողքին, երբ նա մահանալիս է եղել:
Իբրահիմովիչի, Հոլանդի և Դոննարումայի հետ արարողությանը նկատվել են նաև Սեսկ Ֆաբրեգասը, ինչպես նաև ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին և «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը:
Ռայոլայի մահը կասկածի տակ է դրել նրա հաճախորդների ապագան, քանի որ շատերն այս ամառ պատրաստվում էին մեգաթանկարժեք թրանսֆերների:
Էրլինգ Հալանդ Ջանլուիջի Դոննարումմա


Մինո Ռայոլա

Զլատան Իբրահիմովիչ


Մարկո Վերատի Խավի Սիմոնս
Սեսկ Ֆաբրեգաս, Ջասթին Կլուվերտ

Պավել Նեդվեդ

