Ֆեմիդայի բռնաբարը ջանք չի խնայում զավթել նաև անկախ փաստաբանությունն ու ազատ խոսքը. Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է.

«Փաստաբանական հարցում կատարելու համար նյութ են նախապատրաստում փաստաբանի` իմ դեմ։

Լրագրողին` Անժելա Թովմասյանին հրավիրում են ԱԱԾ ու փորձում քրեական (քաղաքական) հետապնդման հարուցման սպառնալիքի տակ լռեցնել բողոքի ամեն ձայն։

Իր բացարձակ իշխանության տակ վերցնելով ողջ իրավապահ համակարգը` Ֆեմիդայի բռնաբարը ջանք չի խնայում զավթել նաև անկախ փաստաբանությունն ու ազատ խոսքը և հաջողելու է, եթե միմյանց պաշտպանելով` չփրկենք իրավական պետության վերջին փշրանքները։

Պատրաստակամությունս եմ հայտնում թե՛ իրավական, թե՛ քաղաքական իմաստով աջակցել Անժելա Թովմասյանին»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )