Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է
Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի ծննդյան օրն է:Փորձառու նյարդավիրաբույժը, հետադարձ հայացք գցելով անցած ուղուն, վստահ է, որ առանց անձնազոհության բժիշկի մասնագիտությունը լիարժեք պատկերացնել հնարավոր չէ:
Մասնագետը մեծ ներդրում ունի մեր երկրում նյարդավիրաբուժության զարգացման, երիտասարդ կադրերի պատրաստման գործում:
Բուժառուների և գործընկերների անունից Ռուբեն Ֆանարջյանին մաղթում ենք անսպառ եռանդ և ամենայն բարիք:
