«Օրինական ճանապարհով է ձեռք բերված»․ Գյումրու դպրոցի տնօրենի մեքենայից օդաճնշիչ ատրճանակ է առգրավվել
Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Արտակ Մարտիրոսյանի մեքենայից օդաճնշիչ ատրճանակ է հայտնաբերվել։ Ոստիկանություն դիմած պարեկը հայտնել էր, որ տեղեկություն է ստացել նրա մոտ ապօրինի զենք պահելու մասին։
Մարտիրոսյանը նշել է, որ ատրճանակը օրինական ճանապարհով է ձեռք բերել և ունի գնման վկայական։ Զենքն ուղարկվել է փորձաքննության, որի արդյունքներին նա սպասում է։
