«Քաղաքացու իրավունքից մինչև կիբեռանվտանգություն․ ԱԺ-ում Ռոման Համբարձումյանի հետ քննարկեցինք կարևոր խնդիրներ».Անիտա Հարությունյան
Այսօր Ազգային ժողովում հանդիպում և քննարկում ունեցա պատգամավոր Ռոման Համբարձումյանի հետ։
Քննարկեցինք մի շարք կարևոր և արդիական թեմաներ, որոնք վերաբերում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։
Ստորև ներկայացնում եմ այն հիմնական թեմաները, որոնք քննարկեցինք պատգամավորի հետ միասին։.
1)Ի՞նչ աջակցություն է նախատեսվում բազմազավակ ընտանիքների համար։
Ինչպե՞ս է պետությունը պաշտպանելու այն կանանց, ովքեր ամուսնալուծությունից հետո մնում են երեխաների և ֆինանսական ամբողջ պատասխանատվության հետ։
Ի՞նչ մեխանիզմ կա, որպեսզի երեխայի ալիմենտի վճարումից խուսափող ծնողները պատասխանատվություն կրեն։
2«Հնարավո՞ր է Հայաստանում օրենսդրորեն սահմանել, որ սոցիալական հարթակներում յուրաքանչյուր անձ ունենա մեկ անձնագրով կամ պետական նույնականացման համակարգով հաստատված հաշիվ՝ ֆեյք էջերի, խարդախության և կիբեռհանցագործությունների տարածումը նվազեցնելու նպատակով։ Եվ եթե այո, ինչպե՞ս կարող է դա իրականացվել՝ առանց քաղաքացիների անձնական տվյալների և խոսքի ազատության իրավունքների խախտման»։
3Ի՞նչ անել այն դեպքում, երբ կնոջ դեմ ճնշումն իրականացվում է ոչ թե ֆիզիկական, այլ հեղինակության, աշխատանքի կամ երեխաների միջոցով։
4…….Ամունիսցյան…
Քննարկեցինք նաև մի շարք այլ հարցեր, որոնց շուրջ անհրաժեշտ է շարունակական աշխատանք և հետևողական մոտեցում։
Շնորհակալություն պատգամավոր Ռոման Համբարձումյանին կառուցողական և բովանդակալից քննարկման համար։
