-Shadow-Here--Shadow-Here- «Օպենհայմերը» դարձել է պատմության մեջ ամենաշատ եկամուտ ստացած կենսագրական ֆիլմը – ԱՄԲԻՈՆ NEWS

«Օպենհայմերը» դարձել է պատմության մեջ ամենաշատ եկամուտ ստացած կենսագրական ֆիլմը

Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» կենսագրական ֆիլմն ատոմային ռումբ ստեղծող Ռոբերտ Օպենհայմերի մասին դարձել է իր ժանրի ամենաշահութաբեր ֆիլմը կինեմատոգրաֆիայի ողջ պատմության ընթացքում: Ֆիլմը հավաքածուներով առաջ է անցել «Բոհեմական ռապսոդիայից» (910 մլն դոլար)՝ վարձույթում հավաքած գումարով հավաքելով 912,7 մլն դոլար, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

«Օպենհեյմերը» նաեւ դարձել է 2023 թվականի երրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը՝ «Բարբի» եւ «Սուպեր Մարիո եղբայրներ կինոյում» ֆիլմերից հետո, իսկ Քրիստոֆեր Նոլանի կարիերայի երրորդ ամենաբարձր եկամուտը՝ «Մութ ասպետ» ու «Մութ ասպետ. լեգենդի վերածնունդ» ֆիլմերից հետո։

«Օպենհայմեր»-ի պրեմիերան աստղային կազմով՝ ի դեմս Կիլիան Մերֆիի, Ֆլորենս Պյուի, Մեթ Դեյմոնի, Ռոբերտ Դաունի-կրտսերի եւ Էմիլի Բլանտի, համաշխարհային վարձույթում կայացել է հուլիսի 21-ին՝ Գրետա Գերվիգի «Բարբիի» թողարկման հետ միաժամանակ: Քննադատները բարձր են գնահատել կենսագրական թրիլլերը։

Share This