Օլիմպիական չեմպիոնի մեդալները վաճառվում են Ebay-ում
Ebay կայքում վաճառվում են ԽՍՀՄ հոկեյի հավաքականի և ԲԿՄԱ-ի նախկին դարպասապահ Եվգենի Բելոշեյկինի մեդալները: Հավաքածուում ընդհանուր առմամբ 17 մեդալ է: Վաճառողը Գերմանիայից է ու դրանց դիմաց պահանջում է 4700 եվրո:
Կարճատև կարիերայի ընթացքում Բելոշեյկինը հասցրել է դառնալ Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող ու Կանադայի Գավաթի ֆինալիստ:
Բելոշեյկինին անվանում էին նոր Տրետյակ, բայց ալկոհոլային կախվածության պատճառով նա կորցրեց ԲԿՄԱ-ում ու հավաքականում տեղը, նրա մոտ ոչինչ չստացվեց «Էդմոնտոն Օյլերզում», որտեղ անհույս փորձում էին խաղացողին բուժել կախվածությունից:
Դեպրեսիայի հերթական նոպայի ժամանակ նա 1999-ի նոյեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգի հանրակացարաններից մեկում վերջ է տվել կյանքին: Ինչպես պատմել են նրա ծանոթները, բոլոր մեդալները նա վաճառել էր ալկոհոլ գնելու համար:
Աղբյուր ArmSport.am
