ՕԴԵՍԱՅՈՒՄ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ Է ՊԱՅԹԵՑՎԵԼ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՐԿԻՆ ԹԵԺ Է
Կիևի մարզում և բուն Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյուններ են լսվում, հակաօդային պաշտպանության համակարգն աշխատում է։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
«Կիևում պայթյուն է. Սոֆիևսկա շրջանի Բորշչագովկայի մոտ ուժեղ պայթյուն է լսվել։ Պայթյուններ են լսվում նաև Բորիսպոլյայի կողմից»,- գրել է Insider UA-ի տելեգրամյան ալիքը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Օդեսայում նավահանգիստ է պայթեցվել։ Պայթյուններ են լսվում նաեւ Դնեպրոպետրովսկում։ Երկրի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ։
