Քրիս Ջենները պատմել է իր առաջին ամուսնուն դավաճանելու մասին, ումից ծնվել են Քարդաշյան քույրերը
«Մեծ դեր խաղաց այն փաստը, որ ես երիտասարդ և հիմար էի։ Վստահ չեմ, որ այս հարցին հստակ պատասխան ունեմ: Կարծում եմ, ես հայտնվեցի մի իրավիճակում, երբ կարծում էի, որ խոտն այլ տեղ ավելի կանաչ է: Եվ ես մեծ սխալ թույլ տվեցի: Սա իմ կյանքի ամենամեծ ափսոսանքն է։ Երբ ես բաժանվեցի, ես և Ռոբերտը դարձանք լավագույն ընկերներ։ Ամբողջ օրը հեռախոսով զրուցել ենք՝ անընդհատ օգնելով միմյանց։ Եվ ես իսկապես փոշմանել եմ դրա համար: Մտածեցի՝ «Այ քեզ բան, ինչի՞ մասին էի մտածում»,- պատասխանել է Քրիսը:
Հիշեցնենք, որ նրանք ամուսնացել են 1987թ.-ին: 12 տարվա ամուսնության ընթացքում Քրիսը Ռոբերտին չորս երեխա է պարգևել՝ դուստրեր Քորթնին, Քիմը, Քլոեն և որդին՝ Ռոբերտը։ Ճիշտ է, լուրեր էին պտտվում, որ Քլոեն Քրիսի և նրա անձնական վարորդի սիրո պտուղն է։

