Քսենիա Սոբչակը ծաղրել է Տիմատիին՝ Ռուսաստանից հեռանալու համար
Լրագրող Քսենյա Սոբչակը Telegram-ի իր ալիքում քննադատել է ռեփեր Տիմատիին մասնակի մոբիլիզացիայի մասին լուրերի ֆոնին Ռուսաստանից հեռանալու եւ Ուզբեկստան մեկնելու համար։
«Հերոս՝ միայն Պուգաչովային ծաղրելու գործում», – մեկնաբանել է հեռուստահաղորդավարը երաժշտի արարքը։
Ավելի վաղ Տիմատին (իսկական անունը՝ Տիմուր Յունուսով) մեկնաբանել է Ալլա Պուգաչովայի խնդրանքը՝ ամուսնու նման իրեն նույնպես օտարերկրյա գործակալ ճանաչելու վերաբերյալ եւ քննադատել աստղային ընտանիքին։ 
