ՔՊ-ի հիմնադիր անդամներից Արման Դավթյանն անդամագրվել է «Հայրենիք» կուսակցությանը

Որոշում եմ կայացրել անդամակցել «Հայրենիք» կուսակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՔՊ-ի հիմնադիր անդամներից Արման Դավթյանը:

«Հանդիսացել եմ ներկայումս իշխանության ղեկին գտնվող ՔՊԿ-ի հիմնադիր անդամ (մինչև զինվորական ծառայության անցնելը) և այսպես կոչված «հեղափոխության» համակիրներից (չշփոթել «զոմբիի» հետ)։
Բայց….

Հիմա չեմ ուզում նշել հիասթափությանս պատճառները, քանի որ դրանք տասնյակներ են, եթե ոչ հարյուրներ, և բոլորս քաջատեղյակ ենք։
Համոզված եմ, որ «Հայրենիք» կուսակցությունն այն նոր և կարող քաղաքական ուժն է, որը ժողովրդի աջակցությամբ ի վիճակի է վերջ դնել ներկայիս իշխանությունների հակապետական և ապազգային գործունեությանը։
Նշեմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արարատի մարզային գրասենյակում»,-գրել է Արման Դավթյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )