ՔՊ-ականների նոր վերադասավորումները Գյումրիում

Գյումրիի քաղաքապետարանում ՔՊ-ականները ոչ միայն յուրացրել են քաղաքային իշխանությունը, որը դե ֆակտո Բալասանյան դաշինքինն է, այլ նաև շարունակում են իրենց կադրերով դասավորել ամբողջ քաղաքապետարանը։Մեր ունեցած տեղեկություններով ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, ով վարչապետի տիկնոջ ազգականն է, իր օգնականին ազատել է պաշտոնից։Օգնականը ոչնչով աչքի չընկնող Կարենն է, ում նույնիսկ քաղաքապետարանում չեն ճանաչում։
Մեր աղբյուրի պնդմամբ՝Վահագն Մկրտչյանի օգնականին կտեղավորեն քաղաքապետարնի քաղաքաշինության և ճարտարապետության բաժին, որպես բաժնի պետ, իսկ Մկրտչյանի օգնականը կլինի իր կնոջ եղբայրը՝Գևորգ Յայլոյանը, ով Շիրակի մարզպետի աշխատակազմում ևս մի որոշ ժամանակ աշխատել է։
Փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն էլ մեզ հետ խոսակցության ընթացքում նշեց, որ իր օգնականը սեփական ցանկությամբ է աշխատանքից ազատվել՝ այլ ոլորտ տեղավորվելու նպատակով, ինչ վերաբերվում է աներորդուն՝ոչ հերքեց, ոչ հաստատեց։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ՔՊ-ական երկու փոխքաղաքապետերի միջով սև կատու է անցել, բայց այս մասով ևս տեղեկությունը փակ է, ՔՊ-ից ասում են, որ իրեմց հարաբերությունները նորմալ են։

Share This