Հայտնի ֆուտբոլիստին ձերբակալելու սանկցիա է տրվել

Բրազիլական դատարանը ձերբակալման սանկցիա է տվել «Լոս Անջելես Գելաքսի» ֆուտբոլային ակումբի մարզիկ Դուգլաս Կոստայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է GZH-ը։

Մարզիկը մեղադրվում է ալիմենտների չվճարման մեջ։ Նշվում է, որ Կոստան կձերբակալվի անմիջապես այն բանից հետո, երբ մուտք գործի Բրազիլիայի տարածք։ Հիշեցնենք, որ վարձակալական հիմունքներով Կոստան «Յուվենտուսից» «ԼԱ Գելաքսի» տեղափոխվել էր այս տարվա փետրվարին։ Նա նախատեսում է լիարժեք պայմանագիր կնքել ամերիկյան ակումբի հետ։

Share This