Քաղաքացիներ են կայծակնահարվել
Հունիսի 14-ին, ժամը 09։28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի կայծակահարվել են․ սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: : Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
