Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Կառավարության շենք

Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներն այս պահին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Կառավարության շենք, որտեղ քիչ անց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայանալու է Կառավարության հերթական նիստը։

Քիչ առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն արդեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ էին։

Share This