ՓՈՂՈՑՆԵՐԸ ԿԲԱՑՎԵՆ ԺԱՄԸ 14:00-ԻՑ

Ինչքան կարան թող ձերբակալեն, բայց հո մեկ միլիոն մարդու չեն կարողանալու ձերբակելել։ Մենք հենց հիմա ամեն ինչ անում ենք, որ մայիսյան մեր տոները տոնենք առանց այս իշխանությունների։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Խաղաղ անհնազանդության ակցիաներն ու բողոքի ակցիաները տևելու են մինչեւ ժամը 14:00-ն , իսկ դրանից հետո բացվելու են փողոցները, որպեսզի մեր քաղաքացիները երեկոյան ժամը 18:00-ին գան Ֆրանսիայի հրապարակ հանրահավաքի»,- նշեց Սաղաթելյանը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )