Փոխըմբռնման հուշագիր՝ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

 

?Փոխըմբռնման հուշագիր՝ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «ԷՄ ՋԻ ԷՄ Փարտներս» իրավաբանական ընկերության միջև կնքվեց փոխընմռնման հուշագիր՝ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին:
?‍??‍?«Բուժաշխատողների իրավունքների պաշտպանության գործընթացները շատ խոցելի են դարձնում մեր գործընկերներին, բուժաշխատողներին, բժիշկներին:
Նման խնդիրներից խուսափելու նպատակով «ԷՄ ՋԻ ԷՄ Փարտներս» ընկերության հետ կնքված համագործակցության հուշագիրը հնարավորություն կընձեռի ոչ պաշտոնական փոխհարաբերություններից բացի ունենալ պաշտոնական փոխհարաբերություններ»,-նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
?«ԷՄ ՋԻ ԷՄ Փարտներս» իրավաբանական ընկերության նախագահ Գագիկ Խաչիկյանը շեշտեց՝ բուժաշխատողների իրավական սպասարկումն այսօր չի գտնվում համակարգված վիճակում, ուստի ընկերությունը ստանձնում է պատասխանատվություն իրավական որակյալ օգնության տրամադրել բուժաշխատողներին. «Կարևորում ենք նաև դասընթացների իրականացնումը, այլ ծրագիր ևս մշակման փուլում է: Սա դեռ սկիզբն է»:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )