Փաշինյանի լայվը <<կարապի երգ էր՞>>

Փաշինյանի լայվը «կարապի երգ էր՞ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդի ամփոփիչ ֆեյսբուքյան ուղիղ եթերն ըստ էության վերջին շրջանում նրա կողմից արված ամենաարժեքավոր հայտարարություններն է բովանդակում իր մեջ ու արժե, որ եւ վերլուծական եւ փորձագիտական հանրույթները եւ լրագրողները պատշաճ ուշադրությամբ վերլուծեն այն մաս առ մաս։ Իհարկե մենք էլ կփորձենք դրվագ առ դրվագ անդրադառնալ հնչեցված հայտարարություններին, սակայն ընդհանուր գծերով կարելի է արձանագրել հետեւյալը․ Փաշինյանն արձակուրդը օգտագործել է ամեն բան, բառացիորեն ամեն բան ծանրութեթեւ անելու համար եւ հասկացել է, որ ձախողել ու տապալել է ամեն ինչ։ Ու հետեւաբար նաեւ՝ աստիճանաբար հիմքեր է նախապատրաստում նաեւ իր ձախողանքն ու տապալումը բարդելու այլոց վրա, «կռուտիտ» լինելու՝ ըստ իր հին ու բարի սովորության՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից։
