Փաշինյանը Պուտինի հետ է ավելի շատ հեռախոսով խոսում, թե որդու

Այսօր հայտնի դարձավ, որ կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի միջեւ։ Վերջին շրջանում սա արդեն 3-4-րդ հեռախոսազրույցն է։ Հաճախականության առումով Փաշինյանը հավակնում է գերազանցել նույնիսկ Սերժ Սարգսյանին, թեեւ ժամանակին, երբ դեռ ընդդիմադիր էր խաղում, հաճախ էր հենց դրա համար քննադատում Սերժ Սարգսյանին։ Իհարկե, լավ է, որ նման հաճախակի են շփվում ռազմավարական գործընկերները։ Լավ է նաեւ նրա համար, որ ակնհայտ երեւում է Փաշինյանի ռեկորդային ադապտացիան ռուսական գծի հանդեպ։ Սակայն ամեն դեպքում մի հետաքրքիր դիտարկում կա։ Ավելի շատ իր որդու՝ Արցախում ծառայող շարքային Աշոտ Փաշինյանի հետ է հեռախոսով խոսում ՀՀ վարչապետը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։
