Փաշինյանը հարգե՞լ է ադրբեջանցի<<անմեղ>>զոհերի հիշատակը․ կառավարությունը խուսափում է հստակ պատասխանել

Օրերս մենք տեղեկացրել էինք, որ 1998 թվականի փետրվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը «Մոլորակ» թերթում հրապարակել էր մի հոդված «Հայերն ու ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են» վերտառությամբ։ Հոդվածում Փաշինյանը զարմանում է, թե ինչու՞ է «հայերի գիտակցությունը մթագնում», երբ խոսք է գնում «ադրբեջանցի և թուրք անմեղ զոհերի մասին»։ Հոդվածը Փաշինյանը ավարտում է հետևյալ տողերով․ «Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի 1990 թվականի Բաքվի զոհերի հիշատակը։ Ես հասկանում եմ, որ այդ նույն ձեռքն է ջարդում, թե Բաքվում, թե Սումգայիթում, թե Շահումյանում, թե ֆերգանայում, թե Ադանայում և թե 1915 թվականին Արևմտյան Հայաստանում»։Politik.am-ը հարցում էր ուղարկել կառավարության հանրային կապերի բաժին՝ պարզելու համար, թե արդյո՞ք հունվարի 20-ին վարչապետ Փաշինյանն իր սկզբունքին հավատարիմ մեկ րոպե լռությամբ հարգել է ադրբեջանցի «անմեղ» զոհերի հիշատակը։ Կառավարությունից մեր գրավոր հարցմանը պատասխանել են, որ ՀՀ դիրքորոշումը արտահայտված է հունվարի 13-ի վարչապետ Փաշինյանի ելույթում։
Ըստ էության կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը խուսափել է մեր հարցի ուղիղ պատասխանից, քանի որ մեր հարցման մեջ խոսք չէր գնացել ՀՀ դիրքորոշման մասին, այլ հստակ հարցը ձևակերպված էր՝ պատրաստվում է արդյոք վարչապետ Փաշինյանը մեկ րոպե լռությամբ հարգել ադրբեջանցի «անմեղ» զոհերի հիշատակը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Ադրբեջանում հիշատակում են Բաքվի ադրբեջանցիների «ջարդը», որը իրականացվել է ԽՍՀՄ զորքերի կողմից։ Ադրբեջանցիների կողմից ջարդ որակումը ստացած գործողության արդյուքնում զոհվել են 1990 թվականի հունվարի 13-19 Բաքվում հայերի ջարդը կազմակերպած հրոսակներ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )