-Shadow-Here--Shadow-Here- Րոպեների տարբերությամբ նույն հատվածում բախվել են BMW-ն ու Toyota Camry-ն, Mazda-ն ու Grand Cherokee-ն – ԱՄԲԻՈՆ NEWS

Րոպեների տարբերությամբ նույն հատվածում բախվել են BMW-ն ու Toyota Camry-ն, Mazda-ն ու Grand Cherokee-ն

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Mazda ու Grand Cherokee մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները՝ վթարի հարևանությամբ մեկ այլ ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են BMW ու Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Այս վթարի դեպքով ևս, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները սպասարկել են նաև նշված ավտովթարը:
Երկու վթարների փաստով Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու են վարորդների ինքնությունը:

Share This