-Shadow-Here--Shadow-Here- Տրոլեյբուսի ու բեռնատարի վարորդները քարշակման ժամանակ մնացել են տրոլեյբուսի և բեռնատարի արանքում – ԱՄԲԻՈՆ NEWS

Տրոլեյբուսի ու բեռնատարի վարորդները քարշակման ժամանակ մնացել են տրոլեյբուսի և բեռնատարի արանքում

Նոյեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում Թևոսյան և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Միշա Շահբազյանի կողմից շահագործվող՝ թիվ 10 երթուղին սպասարկող  «ԼԻԱԶ»  մակնիշի խափանված տրոլեյբուսի քարշակման նպատակով  Երևանի բնակիչ 55-ամյա Աղասի Բաբլոյանի վարած  «ԶԻԼ»  մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է տրոլեբուսի առջևի մասում և դուրս եկել բեռնատարից։ Որոշ ժամանակ անց  «ԶԻԼ»  մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթացել և վրաերթի ենթարկել նշված երկու տրանսպորտային միջոցների միջև միացման աշխատանքներ կատարող Մ. Շահբազյանին և Ա. Բաբլոյանին։Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով վիրավորները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Share This